ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ներկայացրել էր նախագիծ, որով առաջարկվում է «ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում պայմանագրային զինծառայողներին հաշվարկվում է ամսական դրամական փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և չափերով»: Իշխող խմբակցությունը, սակայն, մերժեց նախագիծը առանց պատճառաբանելու, միայն որոշ պատգամավորներ կողմ քվեարկեցին: Լրագրողների հետ զրույցում Թագուհի Թովմասյանն ասաց, որ իր համար նման քվեարկությունը անսպասելի էր, քանի որ պատկան մարմինների հետ քննարկումներ են եղել, բոլորը համաձայն են եղել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը