20 10 2018

Տարոն Մարգարյանն ընտանիքի հետ լքել է Հայաստանը․ «Հրապարակ»

Տարոն Մարգարյանն ընտանիքի հետ լքել է Հայաստանը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով`Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը լքել է Հայաստանը և ընտանիքով բնակություն հաստատել Մոսկվայում: Նրա զավակները սովորում են Մոսկվայի տարբեր ուսումնական հաստատություններում: Այժմ նրա երեւանյան տանը բնակվում են մայրը եւ քրոջ ընտանիքը:

Մարգարյանի մերձավոր շրջապատից հաստատեցին, որ նա Հայաստանում չէ, բայց գտնվելու վայրը չասացին: Հիշեցնենք, որ ոստիկանության կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների հակազդման վարչությունում Մարգարյանի դեմ քրգործ էր հարուցվել, եւ նա, խուսափելով անցանկալի զարգացումներից, 1 միլիարդից ավելի գումար է վճարել»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ