07 10 2024

Մոսկվայում Միրզոյան-Բայրամով հանդիպում նախատեսված չէ

Մոսկվայում Միրզոյան-Բայրամով հանդիպում նախատեսված չէ

Այսօր Մոսկվա են ժամանել Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը:

Aysor.am-ը ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանից հետաքրքրվել է` հնարավո՞ր է տեղի ունենա Միրզոյան-Բայրամով հանդիպում:

«Արարատ Միրզոյանը մասնակցում է ԱՊՀ նիստին: Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ առանձին հանդիպում նախատեսված չէ»,- ասել է Անի Բադալյանը։

Նշենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները Մոսկվայում մասնակցելու են ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին ընդառաջ կայանալիք ԱԳ նախարարների խորհրդի նիստին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ