Իրանի և Ռուսաստանի միջև ռազմավարական համագործակցության մասին պայմանագիրը կստորագրվի Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Ռուսաստան կատարելիք այցի ժամանակ, Tasnim գործակալությանն ասել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Աբուլֆազլ Զոհրևանդը։
«Երկու երկրների միջև ռազմավարական համագործակցության երկար սպասված պայմանագիրը կստորագրվի Փեզեշքիանի՝ Ռուսաստան կատարելիք այցի ընթացքում»,- ասել է նա։
Ավելի վաղ Իրանում գտնվող Ռուսաստանի ԱԽ քարտուղար Սերգեյ Շոյգուն Մասուդ Փեզեշքիանի հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել էր, որ Ռուսաստանն ավարտում է ներքին ընթացակարգերը, որոնք անհրաժեշտ են Մոսկվայի և Թեհրանի միջև նոր հիմնարար միջպետական պայմանագիրն ամենաբարձր մակարդակով ստորագրելու համար։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը