21 08 2024

Ռուսաստանի ՀՕՊ ուժերը ոչնչացրել են 45 ուկրաինական ԱԹՍ, որոնցից 11-ը՝ Մոսկվայի շրջանի վրա

Ռուսաստանի ՀՕՊ ուժերը ոչնչացրել են 45 ուկրաինական ԱԹՍ, որոնցից 11-ը՝ Մոսկվայի շրջանի վրա

Անցած գիշեր Ռուսաստանի հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են 45 ուկրաինական անօդաչու թռչող սարքեր, որոնցից 11-ը՝ Մոսկվայի շրջանի վրա: Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Անցած գիշերվա ընթացքում Կիևի ռեժիմի կողմից անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ Ռուսաստանի Դաշնության տարածքում օբյեկտների ուղղությամբ ահաբեկչական հարձակում իրականացնելու փորձի ժամանակ ՀՕՊ-ի հերթապահ միջոցներով ոչնչացվել է 45 ինքնաթիռային տիպի ԱԹՍ», - ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ անօդաչուներից 11-ը խոցվել են Մոսկվայի մարզի տարածքում, ևս 23-ը՝ Բրյանսկի մարզի, 6-ը՝ Բելգորոդի մարզի, 3-ը՝ Կալուգայի մարզի և 2-ը՝ Կուրսկի մարզի տարածքում։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը գրել է. «Սա բոլոր ժամանակների անօդաչու սարքերի միջոցով Մոսկվայի վրա հարձակվելու ամենամեծ փորձերից մեկն է»։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ