«Իշխանության սրտի օլիգարխները ուժ, եռանդ չխնայելով մտնում են տնտեսության յուղոտ ոլորտներ․ մտնում են պետական գնումների, բենզինի, դիզվառելիքի ոլորտներ։ Մի կողմից խոսում են կոռուպցիայի դեմ պայքարի մասին , մյսուս կողմից՝ պետական գնումները մեկ անձից շատանում են և մեկ էլ տակից տեսնում ես ականջներ, որոնք օրվա իշխանության սրտի օլիգարխներինն են»,-այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը՝ «Հայկական օրակարգ. տնտեսական ռիսկեր. կյանքի դժվարացում» թեմայով քննարկման ժամանակ։
«Միլիարդավոր դոլարների ներդրման մասին են խոսում․ այո՛ միլիարդավոր դոլարներով աճում է պետական պարտքը»,-ասաց պատգամավորը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը