Երևի 100-ից ավել բերման ենթարկվածներ ունենք: Լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատագամավոր Իշխան Սաղաթելյանը:
«Ամբողջ ներքին զորքերը, կարմիր բերետավորները, մարզերի ոստիկանությունը, ամբողջը վայրենու պես հարձակվում են ժողովրդի վրա, բայց չեն հաջողելու, սա հնարավոր չէ կասեցնել: Ժողովուրդը ոտքի է կանգնել, չեն հասցնում, որ մեկին բռնեն, հո չեն կարող մի քանի 100 հազար մարդ բռնել: Ի դեպ, ոստիկանների մեջ կան մարդիկ, որոնք ես չգիտեմ ում կողմից են ղեկավարվում, գնալով հաստատվում է այն լուրը, որ որոշ օլիգարխներ ոստիկանության գլխարկների տակ մարդիկ ունեն»:
Ավելին՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը