Մեկ անձից գնումների կատարման վերաբերյալ վիճակագրական տվյալներ ներկայացնելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը նշեց․
«2017թ․՝ 50 գործարք, 2018թ․՝ 27 գործարք, 2019թ․՝ 195 գործարք, 2020թ․՝ 778 գործարք , 2021թ․՝ 244 գործարք՝ առանց 4-րդ եռամսյակի, վստահեցնում եմ, որ այդ թիվը 300-ից պակաս չէ՝ 2021 թ․-ի համար։ Առաջարկում ենք գնումների համակարգում, ստվերային նաև կոռուպցիոն ռիսկերի նվազեցման նպատակով, այնպիսի համակարգ ստեղծել, որի դեպքում հնարավորինս կերաշխավորվի՝ պետական գնումներին տնտեսվարող սուբյեկտների արհեստական մասնակցության խոչընդոտների վերացումը»,-ասաց Աղվան Վարդանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը