03 05 2022

Ակնհայտ է, որ սև բերետավորները ղեկավարվում են ինչ-որ խմբի, օլիգարխների կողմից․ Իշխան Սաղաթելյան



Մեծ ձեռքբերումն այս պահին այն է, որ քաղաքացիներն ինքնակազմակերպելով, առանց քաղաքական ուժերի մասնակցության ձևավորել են խմբեր ու դուրս են եկել բողոքի ակցիաներ անելու։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում մամուլի ասուլիսում նշեց ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։

«Երևան–Սևան ավտոճանապարհը մինչ այս պահը փակ է, Կոտայքի մարզում` Հրազդան քաղաքում, Արմավիրի մարզում` Էջմիածին քաղաքում, Արարատի մարզում էլ 2 հատվածում ճանապարհներ են փակ, Շիրակում` Գյումրին, Լոռու մարզում էլ փակվել են Վանաձոր, Ալավերդի, Սպիտակ, իսկ Արագածոտնում` Աշտարակում և Ապարանում են ճանապարհներ փակել։ Ոստիկանությունը շարունակում է բիրտ ուժ կիրառել, հատուկ աչքի են ընկնում «սև բերետավորները»։ Նրանցից մի քանիսի համազգեստի վրա չկան անուններ, իսկ մյուս մասն էլ կեղծ է գրված»,– ասաց Սաղաթելյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ