Ուկրաինայի Ազգային բանկը դիմել է միջազգային գործընկերներին՝ ռուսական «Միր» վճարային համակարգի քարտերի սպասարկումից հրաժարվելու խնդրանքով։
«Ազգային բանկը դիմել է Հայաստանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Վիետնամի, Թուրքիայի և Ղրղզստանի կենտրոնական բանկերի ղեկավարությանը` խնդրելով դադարեցնել «Միր» վճարային համակարգի քարտերով այս երկրների տարածքում ցանկացած գործառնություն», - «Ռիա Նովոստի»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասված է Ուկրաինայի ազգային բանկի հայտարարության մեջ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը