15 տարի առաջ մահապատժի են ենթարկել Սադամ Հուսեյնին. РИА Новости-ն զրուցել է դեպքերի մասնակիցների հետ: Այսպես նշվում է, որ
- Իրաքի առաջնորդ Սադամ Հուսեյնին բռնելու պաշտոնական վարկածը հորինվել է, որպեսզի Իրաքի դեմ ամերիկյան կոալիցիան պարտություն չկրի, իսկ Վաշինգտոնի հեղինակությունը չտուժի, հայտարարել է ԱՄՆ զինվորականների նախկին թարգմանիչը:
- Նահանգները հայտարարել են, որ Հուսեյնին գտել են ինչ-որ վայրում թաքնված, սակայն թարգմանիչը պատմել է, որ դա այդպես չէ: Նախկին նախագահը գտնվում էր ֆերմայում՝ սենյակում եւ, հավանաբար, աղոթում էր, քանի որ ավանդական արաբական հագուստ էր կրում։ Նրա գտնվելու վայրը հայտնե է նահանգներին պահակների ազգականը:
- Հուսեյնին բռնելու համար ամերիկացիներն օգտագործել են քնեցնող գազ։ Թարգմանիչը պատմել է, որ իրեն արգելել են մոտենալ գործողության վայրին, քանի որ նա հակագազ չի ունեցել:
- Երբ Իրաքի նախկին առաջնորդին բռնեցին, նա թույլ էր և գիտակցությունը կորցրել էր. չէր հասկանում, թե ինչ է ասում, ինչ է կատարվում իր շուրջը, մասամբ կորցրել էր հիշողությունը:
- Նրա սենյակում mեծաքանակ անձնական իրեր էին, որոնք իրենց հետ տարել են ԱՄՆ զինվորականների: Բացի այդ, անասնագոմում հայտնաբերել են 17 արկղ, որոնցում միլիոններ էին։ Գումարի ճակատագիրը անհայտ է:
- Լիբիայի եւ Եմենի նախկին առաջնորդներ Քադաֆին եւ Սալեհը վճարել են Հուսեյնի փաստաբանների համար՝ փորձելով օգնել փրկվել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը