26 07 2019

ԱՄՆ-ում կվերականգնվի բանտարկյալների մահապատիժը

ԱՄՆ-ում  կվերականգնվի բանտարկյալների մահապատիժը

ԱՄՆ դաշնային կառավարությունը կվերականգնի բանտարկյալների մահապատիժը՝ գրեթե 2 տասնամյակ անց, այս մասին հաղորդում է CNBC-ը:

ԱՄՆ Գլխավոր դատախազ Ուիլյամ Բարրը բանտերի բյուրոյին կարգադրել է մահապատիժներ սահմանել 5 բանտարկյալների համար, որոնք դատապարտվել են սպանության եւ այլ հանցանքների համար: Մահապատիժները կիրականացվեն  2019թ. դեկտեմբերին և 2020թ. հունվարին:  Մահապատիժները կիրականացվեն Ինդիանա նահանգի Թերրե-Հոտ քաղաքի պենիտենցիար հաստատությունում: 

Ինչպես նաեւ ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտարարել է մահապատժի նոր արձանագրության մասին՝ մահացու ներարկման համար 3 դեղամիջոցները փոխարինելով մեկով՝ պենտոբարիբիտալով:

Վերջին դաշնային մահապատիժն իրականացվել էր  2003 թ.: 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ