12 10 2018

Վաշինգտոն նահանգում չեղարկվել է մահապատիժը

Վաշինգտոն նահանգում չեղարկվել է մահապատիժը

Ամերիկայի Միացյալ Նահանգների Վաշինգտոն նահանգի Գերագույն դատարանը որոշել է չեղարկել մահապատիժը: Այս մասին գրում է DW-ն՝ հղում տալով դատարանի որոշմանը:

Ինչպես հաղորդվում է, դատարանը որոշել է չեղարկել մահապատիժը տվյալ նահանգում: Նշվում է, որ որոշումն ընդունվել է միաձայն:

Փաստաթղթում նշվում է, որ պատժի նման տեսակը հակասահմանադրական է ոչ թե ինքն իրենով, այլ դրա կիրառման կամայականության պատճառով։

Այսպիսով՝ Վաշինգտոնը դարձել է ԱՄՆ-ի 20-րդ նահանգը, որի տարածքում մահապատիժ այլևս չի կիրառվում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ