01 09 2022

Դավաճանությունը պարտակողների համար արժի վերականգնել ուղղիչ աշխատանքային գաղութները. Հովհաննես Խուդոյան

Դավաճանությունը պարտակողների համար արժի վերականգնել ուղղիչ աշխատանքային գաղութները. Հովհաննես Խուդոյան

Փաստաբան Հովհաննես Խուդոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

« Գլխավոր դատախազը նստել-մտածել ա, որ արժի մահապատիժ ավելացնել պետական դավաճանության դեմ պայքարելու համար։ Ու քանի որ Սահմանադրությունը դա արգելում ա, եկող սահմանադրությամբ դա նախատեսել։

Նույն հաջողությամբ, որպես, փորձված մեթոդ, քրեական գործերի բացահայտմանը շատ կօգնի եղունգ քաշելու արգելքր վերացնելը, մեկ էլ ռիժի կնանիքին հրապարակում վառելը։ 

Ու անկախ նրանից, որ արդեն իսկ եղած դավաճանության դեպքերի համար պատժի ծանրացումը կիրառելի չի լինի, սարսափելի ա պատկերացնել, թե էսօրվա որակով քննվող գործերով ոնց են մարդկանց տանելու մահապատժի։

Մեկն ըլներ` հասցներ հեղինակին, որ պաշտոնավարման վերջում անսթափ առաջարկների առատությունը շատ հեշտացնում ա հետագայում շատ ինֆորմացիա տիրապետող անձի ինքնասպանության վարկածի ապացուցումը։

Հ.գ. իսկ պետական դավաճանությունը պարտակողների համար հաստատ արժի վերականգնել ուղղիչ աշխատանքային գաղութները ու ուղարկել սահման` խրամատ փորելու»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ