02 11 2020

Արցախում Ադրբեջանի սկսած պատերազմի 37-րդ օրը․ Թարմացվում է

Արցախում Ադրբեջանի սկսած պատերազմի 37-րդ օրը․ Թարմացվում է

23:55

Արցախի առնվազն 1815 հա անտառների հրդեհումը պատերազմական հանցագործություն է. ՄԻՊ

23:40

Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ, քննարկել ԼՂ հարցը

23:01

Ֆոսֆորային զենքերի կիրառումը հակառակորդի կողմից. Bars media

22:30

Դեռ անցնող ողջ գիշերվա ընթացքում Արցախի հյուսիսարևմտյան սահմանագոտու ողջ երկայնքով Ադրբեջանի ԶՈւ-երը ձեռնարկել են լայնածավալ հարձակման մի քանի փորձեր, որոնք բոլորը տապալվել են։ Մեկ վաշտ, մեկ դասակ  և այլ ուժերի կազմով նախաձեռնած հարձակումները տապալվել են, հետ են մղվել։ Որոշ ստորաբաժանումներ, մնալով ծուղակում, մինչև վերջ հրետանային կրակով ջախջախվել են։ Այս մասին ասուլիսին նշեց Արծրուն Հովհաննիսյանը։

Վաղ առավոտյան՝ ժամը 7-ից սկսած, սահմանագոտու այլ հատվածներում՝ հյուսիսում՝ Մարտակերտի ուղղությամբ, կենտրոնում՝ Մարտունու ուղղությամբ, հարավում՝ տարբեր ուղղություններով, հարձակման մի քանի փորձեր են ձեռնարկել։ Այսօրվա հարձակումները իրենց սաստկությամբ, ուժգնությամբ տարբերվում են նախորդ օրերի հարձակումներից։ 

Բոլոր ուղղություններում թշնամու հարձակման փորձերը տապալվել են, որոշ տեղերում հետ են շպրտվել նույնիսկ հետապնդման հնարավորությունով։ Մեր ստորաբաժանումներին հաջողվել է հետապնդել և որոշակի դիրքային փոփոխություններ ունենալ։ Սակայն, Մարտունու ուղղությամբ թշնամուն հաջողվել է վերցնել մեկ երկու դիրք․ Մարտունիից հարավ՝ Ճարտարի ուղղությամբ։ 

Այս պահին մարտերը շարունակվում են։ Ընդհանուր առմամբ, այսօրվա ողջ հարձակողական ուղղությունները, որոնք 3-4 ուղղություններով են եղել, տապալված են։ Կիրառվել են հիմնականում վաշտի, գումարտակի չափի ստորաբաժանումներ։ Ակտիվորեն կիրառվել է ավիացիա, մի քանի բնակավայրեր ռմբակոծվել են։

Ընդհանուր առմամբ, իրավիճակը վերահսկելի է։ Հակառակորդի շարժերը, վերախմբավորումները նկատվում են և հիմնականում հրետանու կրակով խոցվում են։

Տեղեր կան մեր դիրքերի առջև, որ արդեն 20 և ավելի օրեր Ադրբեջանի ԶՈւ-ի, վարձկանների, միգուցե այլ պետությունների զինծառայողների, ահաբեկիչների դիեր այդպես էլ մնում են բաց երկնքի տակ և առաջացնում են լուրջ խնդիրներ։ Փորձում ենք այդ խնդիրը լուծել, որ համաճարակ չառաջանա, բայց դիակները այդպես մնում են։

Այսօր էլ Հադրութի տարածաշրջանի գյուղերից մեկի հատվածում մեր դիրքերի ուղղությամբ իրենց (Ադրբեջանի - խմբ․) բավական մեծաքանակ զորքերի գրոհը հետ մղելիս նորից իրենք մեր դիրքերի դիմաց թողել են մոտ 15-16 դիակ ու փախել են ու բացարձակապես մոտիկ չեն եկել, դիակները չեն տարել։ 

 

 

19:45

Հրետակոծության հետևանքով Դավիթ Բեկ գյուղում մեկ քաղաքացի է զոհվել, 2-ը՝ վիրավորվել

17։08

Թշնամու ֆոսֆոր պարունակող զենքի կիրառման հետևանքով վառվում են համայնքապատկան անտառային ծածկույթները

Մարտունու շրջանի Ննգի համայնքի ղեկավարը նշել է.

Արդեն երրորդ օրն է, ինչ թշնամու սպիտակ ֆոսֆոր պարունակող զենքի կիրառման հետևանքով վառվում են համայնքապատկան անտառային ծածկույթները: Այն կազմում է ավելի քան 150հա տարածք:
Թշնամին մշտական նշանառության տակ է պահում Ննգին ու հարակից տարածքները։
Բարեբախտաբար, այսօրվա հրետակոծության ընթացքում մարդկային կորուստներից հաջողվել է խուսափել։

16։45

Արցախի ՊԲ-ն հրապարակել է ևս 11 զոհի անուն

16։05

Կատարվելու է ճիշտ այն, ինչ տեղի է ունեցել Արցախյան առաջին պատերազմի արդյունքում. Սենոր Հասրաթյան

15։58

Հակառակորդը կատարել է նաև առաջխաղացման փորձեր. Սուրեն Սարումյան

ԱՀ պաշտպանության նախարարության մամուլի պատասխանատու Սուրեն Սարումյանը տեղեկացնում է.

Գրոհներ ձեռնարկելով պաշտպանության բանակի դիրքերի որոշ հատվածներում՝ հակառակորդը կատարել է նաև առաջխաղացման փորձեր: Առաջխաղացման բոլոր փորձերը ձախողվել են. հետախուզության միջոցներով հայտնաբերվել են այդ շարասյունները և խոցվել: Դրանք հիմնականում Շուշիի ուղղությամբ են եղել, սակայն, ընդհանուր առմամբ, իրավիճակը լարված է եղել ամբողջ ռազմաճակատում: Հակառակորդը կրկին անօդաչու թռչող սարքեր է փորձել կիրառել մայրաքաղաք Ստեփանակերտի մերձակայքում, բայց այդ սարքերը ՀՕՊ ստորաբաժանումների կողմից խոցվել են։

ԱՀ պաշտպանության նախարարության մամուլի պատասխանատու Սուրեն Սարումյան

15։41

ՀՀ կառավարությունը ՄԻԵԴ է ներկայացրել լրացուցիչ ապացույցներ

15։27

Դուք սատարում եք ահաբեկչությանը․ ակցիա ԱՄՆ դեսպանատան դիմաց

15։22

Մարտունիում և Մարտակերտում կիրառվում է նաև ռազմական ավիացիա. Արցախի ԱԻՊԾ

Նոյեմբերի 1-ի գիշերը և այսօր օրվա ընթացքում ադրբեջանական զինուժը շարունակել է կրակի տակ պահել Արցախի բնակավայրերը: Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԻ պետական ծառայությունը։

«Իրավիճակը, հատկապես Մարտունի և Մարտակերտ քաղաքներում, ինչպես նաև հարակից բնակավայրերոմ՝ անհանգիստ է:

«Գրադ»-ի և «Սմերչ»-ի կայանքներից խաղաղ բնակավայրերի ուղղությամբ արձակված հրթիռներից բացի, այստեղ կիրառվում է նաև ռազմական ավիացիա:

Տուժածներ չկան:

Մյուս բնակավայրերում իրավիճակը հարաբերական հանգիստ է»,- ասված է ԱԻՊԾ հաղորդագրության մեջ։

14։38

Հայկական ուժերը հետապնդել են փախչող թշնամուն և ոչնչացրել նրան

14։32

Սա ֆիկտիվ կառույց է, միայն ցավակցում են․ մի ցավակացեք՝ ձեր գործն արեք կամ ռադ եղեք․ ակցիա՝ ՄԱԿ-ի մոտ

14։15

Կամավորական ջոկատը վերացրել է թուրքական հատուկ նշանակության ջոկատից 20 հոգու. Վահրամ Պողոսյան

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ժամեր առաջ հանդիպել է Վլադիմիր Բալայանի և Շահեն Մեղրյանի անվան կամավորական ջոկատների տղաների հետ: 

Ի դեպ, Շահեն Մեղրյանի անվան շահումյանցիներից կազմված կամավորական ջոկատի տղաները՝ հրամանատար Ռոլանդ Այդինյանի գլխավորությամբ, Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղի շրջակայքում օրերս մերձամարտ են վարել 22 հոգուց կազմված թուրքական հատուկ նշանակության ջոկատի հետ՝ վերացնելով նրանցից 20-ին: Միայն 2-ին է հաջողվել ճողոպրել: Հրամանատարն ասում է, որ, մեծ ցանկության դեպքում, կարող էին նաև այդ երկուսին էլ վերացնել, բայց աչքերով տեսածի մասին յուրայիններին պատմելու հնարավորություն են տվել:

Փա՛ռք մեր Հայրենիքի հերոս պաշտպաններին:

 

13։18

Ադրբեջանի կողմից մարտական գործողություններին մասնակցած վարձկան ահաբեկիչը կալանավորվել է․ ՔԿ

12։14

Ինչո՞ւ արևմտյան տերությունները Թուրքիային դուրս չեն շպրտում ՆԱՏՕ-ից․ իսպանացի կոնգրեսական

10։39

Հակառակորդը փորձել է առաջնագծին մոտեցնել զրահատեխնիկա․ ՊԲ-ն խոցել է 1 տանկ, մնացածները հետ են քաշվել

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական ճակատային գծում տարբեր ինտենսիվությամբ ընթացել են մարտական գործողություններ:

Որոշ ուղղություններում ծավալվող թշնամական շարասյուները հայտնաբերվել և ոչնչացվել են ՊԲ ստորաբաժանումների կողմից:

Հակառակորդը շարունակել է նաև հրթիռահրետանային հարվածներ հասցնել խաղաղ բնակավայրերին: Հարավ-արևելյան ուղղությամբ հակառակորդը փորձել է առաջնագծին մոտեցնել զրահատեխնիկա: ՊԲ ստորաբաժանումների ձեռնարկած գործողությունների արդյունքում խոցվել է թշնամական 1 տանկ, իսկ մնացածները հետ են քաշվել:

Ներկա պահին օպերատիվ-մարտավարական իրադրությունը գտնվում է ՊԲ վերահսկողության ներքո:

09:55

Արցախի անկախության ճանաչումը համաշխարհային հանրության համար հասունացած միջոց է․ ԱԳՆ

09:43

«Արցախը Հայաստան է»․ հայերի բողոքի ակցիան՝ Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև

Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև բողոքի ցույց են կազմակերպել հայ համայնքի ներկայացուցիչները: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

Բազմաթիվ հայեր ՀՀ եւ ԱՄՆ դրոշներով, պաստառներով երթով են մոտենում Ադրբեջանի հյուպատոսարանին: Նրանք վանկարկում են “Artsakh is Armenia”,  «Հաղթելու ենք»:

09:36

Ինչպես են ոչնչացված ադրբեջանցի բաշիբոզուկների դիակներն առաքվում Նախիջևան․ իրանագետ

Չնայած Ադրբեջան հորջորջվող արհեստածին կազմավորման ներսում խստագույն գրաքննությանը և տեղեկատվության սահմանափակմանը, ուշադիր վերլուծողը կարող է չափազանց հետաքրքրական և օգտակար տեղեկատվություն ստանալ բաշիբոզուկների մասին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Մասնավորապես, միայն այսօր Նախիջևան առաքված բաշիբոզուկների 30 դիակները ցուցիչ են այն բանի, որ արհեստածին Ադրբեջանի «մայրցամաքային» հատվածում արդեն կա զինվորական ռեսուրսի պակաս, և Բաքվի բռնապետը ստիպված է եղել արտատարածքի (էքսկլավի) մարդուժը (ամենայն հավանականությամբ, հատուկջոկատայիններին) տեղափոխել պատերազմական գոտի, որտեղ էլ նրանք ոչնչացվել են մեր փառապանծ բանակի կողմից։

Կից տեսանյութում՝ ոչնչացված բաշիբոզուկների դիակների առաքումն է Նախիջևան։

09:11

Սա ահաբեկչության տարածման լիովին նոր դրսևորում է․ ԱԳՆ-ն՝ ջիհադիստների մասին

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ