Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինյարիտուն, ով այս իսպանացի խորհրդարանականներից եւ լրագրողներից բաղկացած պատվիրակության կազմում գտնվում է Հայաստանում, իր թվիթերյան էջում կոչ է արել Թուրքիային դուրս հանել ՆԱՏՕ-ի կազմից։
«Մեր դեմ արգելված զինատեսակ է օգտագործվում, իսկ աշխարհը լռում է այս մասին։ Ինչո՞ւ արեւմտյան տերությունները Թուրքիային դուրս չեն շպրտում ՆԱՏՕ-ից»,- գրել է նա։
Քաղաքական գործիչը գրառմանը կից հրապարակել է նաեւ մի տեսանյութ, որում հարազատների կողքին նստած մի հայ ծերունի կոչ է անում Թուրքիային դուրս բերել ՆԱՏՕ-ի կազմից եւ թույլ չտալ այդ երկրին իրագործել նախնիների պանթուրքական երազանքը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը