15 10 2020

ՔՊ-ն պետք է կազմի մեծ վաշտ, որի մեջ կլինեն դեպուտատներ, նախարարներ, փոխվարչապետներ. Արթուր Համբարձումյան

ՔՊ-ն պետք է կազմի մեծ վաշտ, որի մեջ կլինեն դեպուտատներ, նախարարներ, փոխվարչապետներ. Արթուր Համբարձումյան

Շիրակի պետական համալսարանի (ՇՊՀ) դասախոս, քաղաքագետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համահիմնադիր և նախկին անդամ Արթուր Համբարձումյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ կոչ-առաջարկություն արեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության իր նախկին գործընկերներին՝ նրանց հորդորելով վաշտ կազմել ու գնալ առաջնագիծ:

«Դուք այս ամենի մեջ ունեք ուղիղ պատասխանատվություն և դուք մի քանի անգամ հայտարարել եք, որ հայրենիքի համար պատրաստ եք զոհվելու: Հիմա ես առաջարկություն եմ անում, մենք դնում ենք մեր բոլոր նախկինում ունեցած տարաձայնությունները կողքի, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կազմում է մեկ վաշտ՝ մոտավորապես 80-100 հոգի, որի մեջ լինում են դեպուտատներ, նախարարներ,  փոխվարչապետներ, և գնում ենք, քանի դեռ պատերազմը չի կանգնել, գնում ենք ամենաթեժ կետը: Դիմում եմ Միրզոյան Արարատին, դիմում եմ Ավինյան Տիգրանին, որպես նախկին կուսակցական ընկեր, որպես «Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հիմնադիր, կարճ ժամանակահատվածում իրականացնել այս վաշտի ստեղծումը, որը, էլի եմ ասում, պետք է կռվի ամենաթեժ տեղը: Թող Աստված օրհնե Հայաստանը»,- ուղիղ միացմամբ ասաց Արթուր Համբարձումյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ