03 12 2021

Հարվածեց եկեղեցուն, բանտարկեց, սպանեց Ալիևի թշնամիներին, քանդեց բանակը․ Նախկին ՔՊ-ականը՝ Փաշինյանի մասին

Հարվածեց եկեղեցուն, բանտարկեց, սպանեց Ալիևի թշնամիներին, քանդեց բանակը․ Նախկին ՔՊ-ականը՝ Փաշինյանի մասին

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համահիմնադիր և նախկին անդամ Արթուր Համբարձումյանն իր ֆեսբուքյան էջում գրել է․

«Ալիևն ասում էր, որ Փաշինյանը երկու տարի իրենից ժամանակ է խնդրել:

Նախ պետք է Աշոտիկը վերադառնար բանակից, հետո պետք է ղարաբաղյան օկուպանտներին երկրի ներսում պատժեր, պիտի այդ ընթացքում ամբողջովին իրենով աներ պետության կառավարման համակարգը, ավիրեր դաշնակացային հարաբերությունները, պիտի շփոթ առաջացներ բանակցային սեղանի շուրջ, պիտի միլիոններ աշխատեր ու հետո նոր՝ պետք է սկսեր հանձնել հողերը:

Բայց Փաշինյանը գցող է: Ալիևը երկու տարի չկրակեց, Աշոտիկը բանակից եկավ, պետության կառավարումը իրենով արեց, միլիոններ աշխատեց , բայց...հողերը...պատերազմով միայն:

Սակայն Ալիևն ու Նիկոլն իրար հետ կապ չեն ունեցել ընդհանրապես, ուրիշ բան չմտածեք հանկարծ:

Տասնյակ մարդիկ, այդ թվում՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պնդում են , որ պատերազմի օրերին Ստեփանակերտում ամենաանվտանգ տեղերն այն օբյեկտներն էին, որտեղ նիկոլականներն էին հավաքվում՝ նախագահական և այլն: Ռազմական փորձագետ ՝ Վան Համբարձումյանը փաստարկում է, որ հարավային մասերում զենքի պահեստների ՝ ազերիներին հանձնումը կրել է պայմանավորված բնույթ: Հարավային մասի պատասխանատուն պատերազմից հետո դառնում է ազգային հերոս: Սակայն Ալիևն ու Նիկոլն իրար հետ կապ չեն ունեցել ընդհանրապես, ուրիշ բան չմտածեք հանկարծ:

Պատերազմից հետո տեղեկություն տարածվեց, որ Արցախի նախագահը էժան գներով վաճառել է Ջաբրայիլում և Հադրութում իրեն պատկանած անշարժ գույքերը, որ նույնիսկ միջնորդել է, որ բանկերը գնորդներին վարկեր տրամարդեն: Բայց Ալիևն ու Նիկոլն իրար հետ կապ չեն ունեցել ընդհանրապես, ուրիշ բան չմտածեք հանկարծ:

Նիկոլին զեկուցում են, որ Արոն թուրքական գործակալ է, բայց նա Արոյին նշանակում է իրեն տեղակալ: Ալիևը հրապարակային հայտարարում է, որ ֆինանսավորել է 18-ի իշխանափոխությունը, ԱԱԾ նախկին պատասխանատուն հայտարարում է, որ Նիկոլը՝ արևմտյան գործակալ է, պատերազմից հետո Նիկոլը հայտարարում է, որ ոչ միայն Արցախն, այլև Հայաստանի մի մասը պատկանում է Ադրբեջանին: Բայց Ալիևն ու Նիկոլն իրար հետ կապ չեն ունեցել ընդհանրապես, ուրիշ բան չմտածեք հանկարծ:

Հարվածեց եկեղեցուն, բանտարկեց, սպանեց Ալիևի թշնամիներին, քանդեց բանակը.... բայց իրար հետ կապ չեն ունեցել ընդհանրապես, ուրիշ բան չմտածեք հանկարծ:

Աննան՝ Մեհրիբանի հետ կապ չի ունեցել...ուղղակի հրավիրում էր Շուշի՝ մուղամ լսելու»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ