23 02 2023

Փաշինյանը ո՛չ իր ուղարկած առաջարկները, ո՛չ բանակցությունները հանրությանը չի ներկայացնում․ «Հրապարակ»

Փաշինյանը ո՛չ իր ուղարկած առաջարկները, ո՛չ բանակցությունները հանրությանը չի ներկայացնում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն իր 100 օրվան նվիրված հանրահավաքի ժամանակ խոստացավ, որ Հանրապետության հրապարակը լինելու է աթենական ագորան՝ որոշումները կայացվելու էին հրապարակում, ազգովի: Մյունխենում Ադրբեջանի նախագահն ասաց, որ 3 օր առաջ ստացել են Հայաստանի առաջարկները, ուսումնասիրում են, ըստ ամենայնի՝ կստորագրեն՝ շեշտելով, որ «Ղարաբաղի մասին որեւէ դրույթ անընդունելի է»։

Նիկոլ Փաշինյանը ո՛չ իր ուղարկած առաջարկները, ո՛չ բանակցությունները հանրությանը չի ներկայացնում, անգամ իշխանական պատգամավորներին չի հայտնում։ Առաջարկները փոխանցելու օրը՝ երեկոյան, նա շտապել էր խորհրդարան՝ ուսապարկերին իրազեկելու, որ «բարաթն» ուղարկել է, սակայն բովանդակությունը չէր ներկայացրել, միայն հույս էր հայտնել, որ այս տարի խաղաղության պայմանագիրը կստորագրվի։

Նախօրեին էլ ՔՊ վարչության նիստում փակագծեր չի բացել, չնայած քննարկել են ոչ միայն ՏԻՄ-երին վերաբերող հարցեր, այլեւ անդրադարձ է եղել մյունխենյան հանդիպմանն ու խաղաղության պայմանագրին։ Փաշինյանը գրեթե կրկնել է խորհրդարանում ունեցած ելույթը՝ ասելով, որ քննարկումները պայմանագրի կետերի շուրջ շարունակվում են, չկա պայմանավորվածություն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ