«Մենք հստակ ասել ենք և արձանագրել, որ Նիկոլը չունի մանդատ՝ ժողովրդի, Հայաստանի Հանրապետության կողմից որևէ բանակցություն վարելու»,- Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով մայիսի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Բրյուսել կատարելիք այցին, որի ընթացքում, ինչպես հայտնի է, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ առանձնազրույցից բացի, նախատեսված է նաև եռակողմ՝ Փաշինյան-Միշել- Ալիև հանդիպումը։
«Դիմում եմ այն անձանց, ում հետ ինքը հանդիպելու է՝ շատ հստակ ասելով, որ Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված այդ 6 առաջարկները հայ ժողովրդի կամքի, շահերի հետ որևէ կապ չունեն։
Հետևաբար, Նիկոլի հետ ձեռք բերված ցանկացած պայմանավորվածություն ոչ լեգիտիմ է և առ ոչինչ»,- կայանալիք բանակցությունների վերաբերյալ ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նա տեղեկացրեց նաև՝ նշված այցին և պայքարի դուրս եկած քաղաքացիների և քաղաքական ուժերի տեսակետներին շատ ավելի հանգամանալից անդրադարձ է լինելու մայիսի 21-ին սպասվող հանրահավաքին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը