Սանկտ Պետերբուրգում ծննդատան վերանորոգման ժամանակ վերելակի ճոպանը պոկվել է, ինչի հետևանքով աշխատողներից երկուսն ընկել են: Այս մասին հայտնում է Rusarminfo-ն՝ հղում տալով ՌԴ Քննչական կոմիտեի՝ Սանկտ Պետերբուրգի գծով վարչության մամուլի ծառայությանը։
Վերելակի խցիկը, որտեղ 2 աշխատակից է եղել, ընկել է ցած, ինչի հետևանքով ծանր վնաս է հասցվել վերջինների առողջությանը: Նրանք ՀՀ քաղաքացիներ են, որոնցից մեկը 28, մյուսը՝ 35 տարեկան է: Տուժածների վիճակը ծանր է, բազմաթիվ վնասվածքներ են ստացել, այդ թվում՝ ներքին օրգանների: 28-ամյա տղամարդուն բժիշկները տեղափոխել են վերակենդանացման բաժին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը