16 08 2024

Արթիկի տներից մեկում հրդեհ է եղել. տուժած կա

Արթիկի տներից մեկում հրդեհ է եղել. տուժած կա

Օգոստոսի 16-ին, ժամը 02։49-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արթիկ քաղաքի Շինարարների փողոցի շենքերից մեկի 4-րդ հարկի շքամուտքում ծուխ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Փրկարար ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ հրդեհ է բռնկվել թիվ 7 շենքի բնակարաններից մեկի հյուրասենյակում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:25-ին, մարվել՝ 04:02-ին: Այրվել են մեկական մահճակալ և բազմոց, ջերմահարվել է հյուրասենյակի գույքը՝ մասամբ:

Փրկարարները հյուրասենյակի մուտքի մոտ հայտնաբերել են սեփականատեր Լ․Ս․-ին (ծնված 1950 թ.), տեղում ցուցաբերել համապատասխան օգնություն և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները շենքի 4-րդ մուտքից տարհանել են 20 բնակչի:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ