02 03 2024

Սանկտ Պետերբուրգում անօդաչուն մխրճվել է բնակելի տան մեջ

Սանկտ Պետերբուրգում անօդաչուն մխրճվել է բնակելի տան մեջ

Սանկտ Պետերբուրգում մարտի 2-ի վաղ առավոտյան պայթյուն է որոտացել բնակելի շենքում, կան տարհանվածներ: ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ միջադեպի արդյունքում զոհեր և տուժածներ չկան:

Արտակարգ դեպքը տեղի է ունեցել քաղաքի Կրասնոգվարդեյսկի շրջանի բնակելի շենքերից մեկում։ Պայթյունի փաստը հաստատել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովը: Ռուսական որոշ լրատվամիջոցներ հաղորդում են, որ շենքը ենթարկվել է ԱԹՍ-ի գրոհի, սակայն դրա վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն դեռևս չկա:

Նահանգապետ Բեգլովը Telegram-ի իր ալիքում կատարել է հետևյալ գրառումը. «Զոհեր չկան, երկու շենքերի պատշգամբների ապակիները մասամբ վնասվել են, տուժած բնակարանների բնակիչները տարհանվել են»։

Նրա խոսքով՝ ներկայում «առաջնահերթություններից է վնասի բնույթի գնահատումը՝ բնակիչներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար»։

Դեպքի վայրում աշխատում են շտապօգնության անձնակազմերը, ԱԻՆ աշխատակիցներն ու իրավապահները։

Ըստ ՏԱՍՍ-ի՝ վնասվել են նաև հարևան շենքերի ապակիները։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ