06 05 2019

Մոսկվայում այրված ինքնաթիռի օդաչուն աղետից մանրամասներ է հայտնել



Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում այրված SSJ-100 ինքնաթիռի օդաչու Դենիս Եվդոկիմովը ներկայացրել է ավիաաղետի մանրամասները։ Այս մասին գրում է Korrespondent.net-ը։

Օդաչուն պատմել է, որ ինքնաթիռին կայծակ է հարվածել: «Վառ լուսարձակում, ճայթյուն, որի հետևանքով ինքնաթիռը կորցրեց ռադիոկապն ու անցավ ուղիղ կառավարման ռեժիմին: Վայրէջքի ժամանակ արագությունը սովորական էր»,-նշել է օդաչուն՝ հավելելով, որ  հրդեհը բռնկվել է վայրէջքից հետո:

Պաշտոնապես ավիաաղետի պատճառը դեռևս չի հաղորդվում:

Կա վարկած, որ հրդեհը սկսվել է, երբ ինքնաթիռը վայրէջք կատարելիս բախվել է թռիչքուղուն, կամ որ վայրէջքից հետո ինքնաթիռը վնասվել է, շարժիչները հրդեհվել են։ «Շերեմետևո»-ի մամուլի ծառայությունից, սակայն, նշել են, որ հրդեհը սկսվել է կոշտ վայրէջքից հետո: Մեկ այլ աղբյուր էլ նշել է, որ հրդեհը բռնկվել է կայծակի հարվածի պատճառով:

Հիշեցնենք, որ ավիավթարի հետևանքով 41 մարդ է մահացել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ