Այրվել է «Աերոֆլոտ» ավիաընկերության՝ Մուրմանսկ ուղևորվող Sukhoi Superjet 100 ինքնաթիռը։ Դեպքի հետևանքով մահացածների թիվը հասել է 41-ի։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Ինքնաթիռում 78 մարդ է եղել, ողջ է մնացել 37-ը։
Ինքնաթիռն օդանավակայան է վերադարձել թռիչքից 28 րոպե անց: Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով միայն 2-րդ փորձից է հաջողվել վայրէջք կատարել: Հրդեհը բռնկվել է վայրէջքի պահին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը