01 10 2024

Լիբանանում զոհերի թիվը գերազանցել է հազարը

Լիբանանում զոհերի թիվը գերազանցել է հազարը

Իսրայելը ցամաքային օպերացիա է սկսել Լիբանանի հարավում՝ ուղղված «Հեզբոլլահի» դեմ: Այս մասին գրում է CNN-ը։

Իսրայելի պաշտոնյաները հայտարարել են, որ Լիբանանի «երկարատև օկուպացիա» չի լինի, սակայն հրաժարվել են ժամկետներ նշել։

Ցամաքային հարձակումը հետևել է  Իսրայելի կողմից մի քանի ժամ տևած հարձակումներին ու հրետանային կրակին, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 95 մարդ։

Նախորդ երկուշաբթի օրվանից ի վեր կրակի հետևանքով զոհերի թիվ հասել է 1000-ի։

Լիբանանի վարչապետի խոսքով, նախօրեին Իսրայելի հարվածների հետևանքով ավերվել են բազմաթիվ տներ, երկրում մեկ միլիոն մարդ է տեղահանվել։

Աղբյուրի փոխանցմամբ, լիբանանյան բանակը նահանջում է, այն տարհանել է դիտակետերը Իսրայելի հետ հարավային սահմանին և տեղափոխվել զորանոցներ՝ պատրաստվելով ցամաքային հարձակմանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ