«Վարչապետի հայտարարած 50 հազար աշխատատեղերի ո՞ր մասն է ստվերից դուրս եկածը, որ մասը՝ նոր ստեղծվածները»,- Yerevan.Today-ը հարցրեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանին։
«Դա միշտ դժվար է գծելը, թե որ մասն է ստվերից դուրս եկել, որ մասը՝ նոր ստեղծվածը։ Երբ մենք 2018թ․ ծրագրի կատարման հաշվետվություն էինք ներկայացրնում ԱԺ, այդ ժամանակ կար 37 հազար աշխատատեղերի վերաբերյալ տվյալ։ Դրանցից մոտ 30 հազարը կամ 28 հազարը ստվերից տեղափոխվածն էր, մոտ 7-9 հազարը՝ նոր աշխատատեղերը։ Ես կարող եմ ենթադրել, որ 50-ից 10 հազարը նոր աշխատատեղեր են»,- պատասխանեց նախարարը։ Մեր մեկ այլ հարցի, թե ինչո՞ւ այդ թվերը չեն երևում զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հաշվետվություններում, նախարարը պատասխանեց, որ ինքը լսել է, որ ոչ բոլորն են ժամանակին կատարում վճարումները։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը