13 02 2024

Հայ զինծառայողները խոցվել են այն դիրքերից, որոնք ՀՀ տարածքի ներսում են. Արման Թաթոյան

Հայ զինծառայողները խոցվել են այն դիրքերից, որոնք ՀՀ տարածքի ներսում են. Արման Թաթոյան

Սյունիքի մարզի Ներքին Հանդում ադրբեջանական զինված ծառայողների կրակոցներից այսօր սպանված և վիրավորում ստացած հայ զինծառայողները խոցվել են ադրբեջանական այն դիրքերից, որոնք Հայաստանի տարածքի ներսում են, այսինքն՝ մեր տարածք ներխուժած վայրերից են։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է նախկին ՄԻՊ Արման թաթոյանը:

Նա նաեւ նշել է. «Ադրբեջանական զինված ծառայողների ցանկացած ներկայություն Հայաստանի որևէ բնակավայրի հարևանությամբ կամ համայնքների միջև ճանապարհներին անօրինական է, հանցավոր։

Առավել ևս այստեղ խոսքը Հայաստան ներխուժած զինված ծառայողների մասին է։

Ադրբեջանական այս սանձարձակ պահվածքը նաև այն բանի հետևանքն է, որ Հայաստանի իշխանությունը, հանուն քաղաքական շահերի, ամեն կերպ արդարացնում էր ադրբեջանական հանցանքները, ներխուժումները, հայտարարում, թե ադրբեջանական զինված ծառայողները ներկա են իրենց տարածքներում։

Ադրբեջանական իշխանությունն էլ օգտվում էր այս իրենց նվեր մատուցած հնարավորությունից, ամրապնդում իրենց դիրքերը։ Դրան զուգահեռ էլ առաջ էին բերում խաղաղության կեղծ հայտարություններ՝ միաժամանակ խորացնելով հայատյացությունն ու թշնամանքը։

Կից հրապարակում եմ Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղում մեր բազմաթիվ փաստահավաք աշխատանքների արդյունքների մի մասը»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ