10 04 2024

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին օտարերկրյա կառույցները և երկրները տրամադրել են 109 մլն դոլարի աջակցություն. Փոխվարչապետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին օտարերկրյա կառույցները և երկրները տրամադրել են 109 մլն դոլարի աջակցություն. Փոխվարչապետ

2023 թվականի հոկտեմբերից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին հումանիտար oգնության նպատակով դրամական կամ գույքային աջակցություն են ցուցաբերել մեծ թվով օտարերկրյա կառավարություններ: Այդ մասին, այսօր՝ ապրիլի 10-ին, Ազգային ժողովում ՀՀ Կառավարության ծրագրի՝ 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:

«Աջակցության զգալի մասը հատկացվել է ԿԽՄԿ-ին, ՄԱԿ-ի Փախստականնեի հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակին կամ օտարերկրյա պետությունների զարգացման գործակալություններին: Հայտարարված աջակցության ընդհանուր գումարը կազմել է մոտ 109 միլիոն դոլար:

Եվրամիությունը և որոշ օտարերկրյա կառավարություններ ցուցաբերել են ուղիղ բյուջետային աջակցություն 17 միլիոն դոլարի չափով: Եվս 16 միլիոն դոլար հատկացվել է Համաշխարհային բանկին՝ բյուջետային աջակցության վարկերի արտոնյալությունը բարձրացնելու նպատակով:

Հայաստան են ուղարկվել նաև ԼՂ-ի փախստականներին անհրաժեշտ սնունդ, դեղորայք և անհրաժեշտ կենցաղային պարագաներ»,- ասաց փոխվարչապետը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ