Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, G20-ի գագաթնաժողովին մասնակցության համար ժամանելով Բուենոս Այրես, հայտնվել է անհարմար իրավիճակում: Ֆրանսիայի նախագահը հայտնաբերել է, որ նրանց դիմավորող արգենտինյան պատվիրակությունը տեղում չէ: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Մակրոնը մի քանի անգամ շփոթված նայել է շուրջը՝ փորձելով տեսադաշտում գտնել իրենց դիմավորողներին: Այնուհետև սեղմել է անվտանգության աշխատակցի ու օդանավակայանի՝ դեղին բաճկոնով աշխատակցի ձեռքը:
Իջնելով շարժասանդուղքից՝ Մակրոնը սեղմել է ևս երկու անծանոթ տղամարդկանց ձեռքը: Պարզվում է, որ Արգենտինայի փոխնախագահ Գաբրիելա Միկետին, որը պետք է դիմավորեր Ֆրանսիայի նախագահին ու նրա տիկնոջը, տեղում չի եղել կազմակերպչական խնդիրների պատճառով: Նա հայտնվել է միայն այն ժամանակ, երբ Մակրոն ամուսինները մոտեցել են մեքենային:
Ներողություն խնդրելով պատահածի համար՝ Արգենտինայի փոխնախագահը նշել է, որ խնդիրը կազմակերպչական էր:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը