Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը համաժողովում ասել է, որ այս շաբաթ բանակցություններ կվարի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ և հանդես կգա նոր դիվանագիտական նախաձեռնությամբ՝ Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը կարգավորելու համար։
«Այս շաբաթ ես կխոսեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Մենք պահանջելու ենք Լաչինի հումանիտար միջանցքի վերաբերյալ (համաձայնագրերի) ամբողջական կատարումը, ինչպես նաև միջազգային ասպարեզում հանդես կգանք նոր դիվանագիտական նախաձեռնությամբ՝ ուժեղացնելու ճնշումը (Ադրբեջանի վրա)»,- ասել է Ֆրանսիայի նախագահը` ելույթ ունենալով հանրապետության դեսպանների կոնֆերանսում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը