Թատերարվեստի բնագավառի հանձնաժողովի նախագահ, Պատմության թանգարանի տնօրեն Անելկա Գրիգորյանը 168․am-ում գրում է․
«Շատ կուզենայի մեկ այլ առիթով խոսել Սամվել Մայրապետյանի մասին: Այսօրվա իրավիճակը մեզ պարտավորեցնում է լինել ավելի քան պատասխանատու ասված խոսքի մեջ, ուստի կփորձեմ առաջնորդվել ոչինչ չավելացնել ու ոչինչ չպակասեցնելու նշանաբանով, և փաստորեն վկայություն տալ մի մարդու մասին, որին ճանաչում եմ գրեթե 25 տարի՝ դեռևս Մշակույթի նախարարությունում աշխատելուս տարիներից ի վեր:
Նա Մարդ է՝ այդ բառի իսկական իմաստով: Շատ հազվադեպ է, երբ բարձր պաշտոնյա-բարձր մասնագետ-բարձր մարդ եռամիասնությունն այդչափ հավասարակշիռ ու ներդաշնակ լինեն միմյանց հետ, և այդ բաղադրիչների հաճախադեպ ու անխուսափելի կոնֆլիկտների մեջ անխախտելի մնա մարդը՝ իր ամեն ինչով: Սամվել Մայրապետյանը մարդկային այս դասին է պատկանում: Վկա՝ նրա ծանրակշիռ ձեռքբերումները գործարար աշխարհում և կառավարման ոլորտում: Ինքնագովազդի ռեալ և բացառիկ հնարավորությունների տեր այս մարդը երբեք ի ցույց չի դնում, չի շեփորահարում իր արածն ու անելիքը՝ պահպանելով իմաստուն ու լուռ մի պահվածք, որ կյանքի մասին իր ունեցած ընկալումից է գալիս: Բարեգործության մեջ լուռ է ու աննկատ, դիմացինին սատարելու, օգնելու հարցում՝ միշտ պատրաստակամ և անշահախնդիր՝ անկախ այն բանից, թե հասարակական սանդղակի մեջ ինչ տեղ է զբաղեցնում վերջինս: Սա կհաստատի իր հետ երբևէ առնչված յուրաքանչյուր ոք»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք 168․am-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը