09 04 2024

Սամվել Մայրապետյանի փաստաբանական խմբի հայտարարությունը

Սամվել Մայրապետյանի փաստաբանական խմբի հայտարարությունը

Ստացել ենք Սամվել Մայրապետյանին և Գագիկ Հակոբջանյանին առնչվող 05.04.2024 թվականի վճիռը, ըստ որի պետք է վերջիններիցս բռնագանձվի ավելի քան 4 միլիարդ ՀՀ դրամ: Ուսումնասիրելով այն, առնվազն մեզ համար ակնառու է դատավարական և նյութական իրավունքի նորմերի ակնհայտ խախտումների առկայությունը, այդ վճիռը չի բխում առկա փաստական հանգամանքներից, իրավաչափ չէ և միանշանակ ենթակա է բողոքարկման: Մեր առարկություններն ու դիրքրոշումները նշվածի վերաբերյալ մանրամասն կներկայացվեն առաջիկայում և բնականաբար արտացոլված կլինեն մեր կողմից ներկայացվելիք վերաքննիչ բողոքում:

Սամվել Մայրապետյանի փաստաբանական խումբ

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ