Մոսկվայի կենտրոնում՝ Ռուսաստանի Կենտրոնական բանկի շինությունում, հրդեհ է բռնկվել, գրում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ԱԻՆ-ի ներկայացուցչի խոսքերը։
«Տեղեկություն է ստացվել Նեգլիննայա փողոցում վարչական շենքի բռնկման մասին։ Շինությունը վեցհարկանի է»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Նրա խոսքով՝ հրդեհի օջախը չորրորդ հարկում է։
ԱԻՆ-ում նշել են, որ դեպքի վայր է մեկնել 26 մարտական հաշվարկ՝ 92 աշխատակցով։ Գերատեսչությունում նաև հաղորդել են, որ հրդեհը տեղային բնույթ ունի։ Կրակը տարածվել է 30 քառակուսի մետր տարածքով, այն հնարավոր է եղել օպերատիվ կերպով մարել։
Горит Центробанк на Неглинной. Пожарные уже приступили к тушению. pic.twitter.com/sgRcEaDSOg
— Телеканал 360° (@360tv) 24 августа 2018 г.
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը