ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունն առգրավել է մեկ տոննա կոկաին, որը Ռուսաստանի տարածքով փորձել են տեղափոխել ԵՄ անդամ երկրներից մեկը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ԱԴԾ հանրային կապերի կենտրոնից:
«Կասեցվել է լատինաամերիկյան կոկաինի մատակարարումը Եվրամիության երկրներ՝ Ռուսաստանի տարածքով տարանցմամբ: Լենինգրադի մարզի տարածքում ձերբակալվել է Բալկանյան երկրներից մեկի երկու քաղաքացի, որոնք ավտոմեքենայի թաքստոցը բեռնել են կոկաինով՝ նպատակ ունենալով այն տեղափոխել Եվրամիության երկրներից մեկը»,-հայտնել են կենտրոնական կոմիտեից:
Բացի այդ, ձերբակալությունից մի քանի ժամ առաջ օտարերկրացիները փորձել են 20 կգ կոկաին իրացնել Ռուսաստանում, ինչի համար պահեստ են ստեղծել Լենինգրադի մարզի Գատչինսկի շրջանի անտառային գոտում և դրա կոորդինատները հայտնել ռուս թմրավաճառներին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը