14 01 2023

Նարեկ Սարկավագը զոհվեց պատերազմի 31–րդ օրը, զորամաս հասնելու ճանապարհին․ Մաս 1



 

44-օրյա պատերազմի ամենաթեժ օրերին ռազմի դաշտում կռվող տղերքի միացան մեր բանակում հոգևոր ծառայություն իրականացնող գնդերեցները և Սփյուռքի թեմերից քահանաներ՝ կամավոր սկզբունքով։

44-օրյա պատերազմը հազարավոր զիծառայողների ու կամավորների կյանքեր խլեց, ու կիսատ կյանքեր ապրած մեր հերոսների շարքերում  հավերժացան երկու  խիզախ գնդերեցների  մարտական կենսագրություններ։ Եռաբլուրում հանգչում են Նարեկ սարկավագ Պետրոսյանի  և Ռուստամ սարկավագ Պողոսյանի աճյունները։  Նրանք միասին զոհվեցին՝  պատերազմի 31 –րդ օրը ՝ հոկտեմբերի 28-ին՝ Մարտունի 3 զորամաս չհասած, թշնամու «բայրաքթարի» հարվածից։

Yerevan.Today-ի հեղինակային՝ «Շարունակվող պատերազմ» շարքի այս թողարկումը նվիրված է Նարեկ սարավագ Պետրոսյանի վառ հիշատակին։

Նարեկ Սարկավագը  չհասցրեց դառնալ 33 տարեկան։  Նարեկ սարկավագը Շուշիում էր ծնվել, հինգ տարեկանից երկու եղբոր հետ դպրոցին զուգահեռ Հայ Առաքելական եկեղեցու դասերն էր սերտել։ Արցախցի Նարեկ սարկավագի հայրը զոհվել է Արցախյան առաջին պատերազմում։ Նարեկին ու երկու եղբայրներին մայրը 5 տարեկանից տարել է Շուշիի Սբ Ղազանչեցոց  եկեղեցի, մանուկները ճերմակ շապիկներ են հագել ու ծառայել են Եկեղեցուն։ 

Նոր էր ամուսնացել, չհասցրեց մեծացնել առաջնեկին, ութ ամսական էր դուստրը, երբ, դժբախտաբար, հոր ճակատագիրը կիսեց՝ նա էլ անհայր է մեծանում, բայց նաև Արցախից դուրս՝ Էջմիածնում։

Արցախում ծնված ու Մարտունի 3 զորամասում ծառայությունն անցկացրած, ճակատագրի բերումով նույն մարտական զորամասում զոհված Նարեկ Սարկավագի մասին հիշողությունները՝ որպես  ՊՆ հոգևոր առաջնորդի քարտուղար-օգնականի,  տաղանդավոր մարդու,  նվիրյալ  հոգևորականի կերպարի շուրջ զրույցներն ամբողջացրել ենք մեր տեսանյութում Նարեկ սարկավագի ամենամտերիմ, ամենահարազատ երկու գնդերեցների օգնությամբ՝ Տեր Վաչե քահանա Գյուրջյանի և Տեր Վարզադատ քահանա  Նաջարյանի հուշերով։

Նարեկ սարգավագ Պետրոսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։

Նարեկ սարկավագի մասին թողարկումն ամբողջությամբ՝ այստեղ։ 

«Շարունակվող պատերազմ» հաղորդաշարի առաջին թողարկումը՝ այստեղ։

«Շարունակվող պատերազմ» հաղորդաշարի երկրորդ թողարկումը՝ այստեղ։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ