Լոռեցի Կարինեն դեռ պատանեկության տարիքում է ծնողների հետ տեղափոխվել Արցախ։ Քաշաթաղում վերաբնակեցման ծրագրով հաստատված առաջիններից է եղել Ռասոյանների ընտանիքը, Կարինեն ու քույրն այստեղ էլ մեծացել են, ամուսնացել, տուն ու տեղ են դրել Աղավնոյում։
Բայց հիմա Երևանում մեծ գումարով մի փոքրիկ, սառը պատերով անկյուն են վարձել, ճակատագրի դառնությունն են կիսում իրենց հետ գաղթական դարձած 4300 քաշաթաղցի ընտանիքների հետ, որոնք ցաք ու ցրիվ եղած՝ ժամանակավոր տեղավորվել են հեռավոր տարբեր գյուղերում, մինչև հասկանան գլխի գալիքը ու կարողանան Հայաստանի կառավարության հատկացրած կամ խոստացած, բայց դեռ չհատկացրած սերտիֆիկատներով ինչ-որ տեղ հաջողել ու զրոյից նորից մի անկյուն ստեղծել, որ սեփական տանիքի, ունենան Հայրենի հողում։
39-ամյա Կարինեն 2022թ․ օգոստոսի 25-ից հարկադրաբար լքել է Աղավնոյի իր գեղեցիկ տունն ու հեքիաթային բնությունը, և հիմա Երևանում 4 ամսում երրորդ հասցեն է արդեն փոխում, որովհետև Արցախը դատարկելու թշնամու ցանկությունն է կատարել Նիկոլ Փաշինյանը։ Կարինեն Երևանի Էրեբունու շրջանում է 90 հազարով տուն վարձել, առայժմ անաշխատ է։ 18-ը նոր լրացած դստեր Մարիաննայի ու անչափահաս Անիի օգնությամբ փորձում է ընտանեկան կենցաղային հոգսերը լուծել։ Առայժմ անաշխատ է ընտանիքը, Կարինեն առողջական խնդիրներն է հաղթահարում, որ կարողանա դուրս գալ գոնե սննդի հարցը լուծի։
Կարինեի չափահաս դուստրը Մարիաննա Ռասոյանն է։ Աղավնո գյուղը դատարկվելիս սովորում էր Գարեգին Նժդեհի անվան դպրոցի ավարտական դասարանում։ Հայաստան տեղափոխվելուց հետո ուսումը շարունակելու հարցում դժվարություններ է ունեցել, կիսատ է թողել կրթությունը։
Yerevan.Today-ի տեսախցիկի առաջ Արցախից տարհանված Կարինեի կյանքն ու ընտանիքն է։
Շարունակվող պատերազմ հաղորդաշարի առաջին թողարկումը նվիրված էր 44-օրյա պատերազմի հերոս Ժիրայր Մարգարյանին։ Թողարկումը՝ այստեղ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը