21 05 2024

Մեզ համար ինչ-որ մեկին հայհոյելը երբեք ինքնանպատակ չի եղել, դա եղել է քննադատության մաս․ Վազգեն Սաղաթելյան



Հուսամ դատարանին էլ հասկանալի էր, որ մեզ համար երբեք ինքնանպատակ չի եղել ինչ- որ մեկին հայհոյելը։ Այս մասին, այսօր՝ մայիսի 21-ին, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանը։

«Դա եղել է քննադատության մաս, հիմա դատարանը պետք է այս ընթացքում քննի, որ հասկանա, թե արդյոք այդտեղ կա հանցակազմ, թե ոչ։ Այդ հանգամանքներից ելնելով՝ մենք պետք է մնանք նորմատիվ լեքսիկայի շրջանակներում, որը բարդ է լինելու երկրի այս իրավիճակում, բայց պետք է աշխատել»,- ասաց Սաղաթելյանը։

«Քաղաքական հետապնդյալի կարգավիճակում լինելը շատ անազնիվ զգացողություններ է առաջացնում մարդու մոտ։ Մենք երկու ամիս փակված ենք եղել բացառապես մի մարդու քաղաքական կամքի պատճառով»,- ասաց Նարեկ Սամսոնյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ