01 07 2024

Նարեկ Սամսոնյանը չի կալանավորվի

Նարեկ Սամսոնյանը չի կալանավորվի

Քիչ առաջ տեղեկացանք, որ Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ է թողել առաջին ատյանի դատական ակտը՝ մերժելով դատախազի պահանջը Նարեկ Սամսոնյանին «Արմավիր» ՔԿՀ վերադարձնելու մասին։ Նարեկը կշարունակի մնալ վարչական հսկողության տակ։

 

Հիշեցնենք, որ «Իմնեմնիմի» պոդքասթի 83-րդ թողարկման ընթացքում Նիկոլ Փաշինյանին սուր քննադատության ենթարկելու համար երկու ամիս անազատության մեջ անցկացրած Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանտ դատարանի որոշմամբ ազատ էին արձակվել մայիսի 21-ին։

Երևանի քրեական դատարանի Ավան նստավայրի դատավոր Արման Հովհաննիսյանի որոշմամբ, խափանման միջոց կալանքը վերացվել էր, նրանց նկատմամբ ընտրվել էր վարչական վերահսկողություն, նրանք երեք ամիս չեն կարող վարել «Իմնեմնիմի»-ն կամ որևէ այլ հաղորդում: 

Հանրային մեղադրողն ընդհանուր իրավասության դատարանում նախ միջնորդեց փոխել նրանց նկատմամվ խափանման միջոցը՝ ընտրելով կալանավորումը, դատարանը չբավարարեց միջնորդությունը։ Դրանից հետո դատախազը բողոքարկել էր որոշումը Վերաքննիչ դատարանում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ