18 10 2022

Ռազմաքաղաքական բալանսն այս տարածաշրջանում խախտված է՝ հօգուտ թուրք-ադրբեջանական տանդեմի․ Արմեն Ռուստամյան



«ԱՄՆ կոնգրեսականների հետ խոսեցինք, մեր կարծիքով ,  իրական խաղաղության գործընթացը ինչպիսին պետք է լինի թեմայով, բնական է, որ իրական խաղաղությանը ոչ ոք դեմ լինել չի կարող,  բայց այն ինչ տեղի է ոնենում խաղաղության գործընթացի անվաննի տակ շատ լուրջ մտահոգությունների տեղիք  է տալիս, որովհետև խաղաղություն լինելու համար այն պետք է լինի կայուն և անշրջելի, իսկ կայուն լլինելու համար կամ պետք է պահպանվեն  նորմերը միջազգային կամ վերականգնվի բալանսը ուժերի։ Ոչ ոքի համար գաղտնիք չէ, թե Ադրբեջանը ինչպես է ուժի կիրառման միջոցով փորձում խաղաղություն իրականացնել»,-այս մասին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

Նրա խոսքով ռազմաքաղաքական բալանսն այս տարածաշրջանում խախտված է՝  հօգուտ թուրք-ադրբեջանական տանդեմի։

 «Խնդրեցինք, որ 907 հոդվածը վերակենդանանացվի ամբողջությամբ»,-ասաց Արմեն Ռուստամյանը։  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ