Կանոնակարգն ամբողջությամբ հակասահմաադրական է, հակաօրինական է, ոչ մի կերպ չի առնչվում մեր ազգային, պետական շահերի պաշտպանության հետ: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուսատմյանը։
«Այս Ազգային ժողովը ձեռնամուխ է լինելու այդ կանոնակարգի վավերացմանը, այն էլ այն պայմաններում, երբ որ Ադրբեջանում նման համընթաց գործընթաց տեղի չի ունենում։ Սա նոնսենս է։ Խոսել եք սինխրոնիզացված համաձայնությունների մասին, հիմա մենք վավերացնում ենք, չենք կարող բացառել, որ Ադրբեջանը չի վավերացնելու, առավել ևս կարող է վավերացնի մեզ համար անընդունելի վերապահումներով։ Մենք ռիսկեր ենք ստեղծում մեր երկրի համար»,- նշեց Ռուսատմյանն ու հայտարարեց, որ «Հայաստան» խմբակցությունն այդ հակաօրինական գործընթացին չի մասնակցելու, չի մասնակցելու հարցի ո՛չ քննարկմանը, ո՛չ էլ քվեարկությանը։։
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը