13 11 2024

Ասա, որ «թուրքերի Մասիս սարն եմ սիրում», կլինի շատ ճիշտ. Արմեն Ռուստամյան



Այն քաղաքացիները, որոնք իրենց տանը կունենան Արարատ լեռան նկարը, «պրոբլեմ են ունենալու», որովհետև Արարատը պետք է փոխարինվի Արագածով: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ նշելով, որ իշխանական պատգամավորների «իրական Հայաստան»-ի մասին հայտարարություններից այդպես կարելի է հասկանալ:

«Եթե, օրինակ, արտասանեն «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը ու հասնեն այն տողին, որ «աշխարհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա, որպես անհաս փառքի ճամփա` ես իմ Մասիս սարն եմ սիրում»,  կասեն` ո՞նց թե քո Մասիս սարը, ո՞վ ասաց, որ Մասիս սարը քոնն է, իսկ եթե ուզում ես շատ արտահայտել քո սերը Մասիսի նկատմամբ, ասա, որ «թուրքերի Մասիս սարն եմ սիրում», կլինի շատ ճիշտ: Եթե որևէ մեկը համարձակություն ունենա ու ասի, որ Ղազանչեցոցը, Ամարասը, Դադիվանքը հայկական եկեղեցիներ են ու ստեղծվել են այն ժամանակ, երբ Ադրբեջանն անգամ չկար` «լուրջ պրոբլեմ» է ունենալու Ադրբեջանի հետ ու «իրական Հայաստան»-ի համար առաջացնելու է սպառնալիքներ»,- նշեց նա:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ