25 10 2024

Ամեն իշխանության թվում է, թե ինքը հավերժ է, բայց ամեն իշխանություն հեռացվում է յուրովի․ Արմեն Ռուստամյան



 

Ընտրական օրենսգրքով փոփոխություններ են բերում, որով, ըստ էության, հայ ժողովուրդը կարող է գնալ, քվեարկել համապետական ընտրություններում, մի պատկեր առաջացնել, բայց հետագայում արտակարգ դրության, ռազմական դրության հայտարարման միջոցով դա առոչինչ դառնա: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարերեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:

«Այսինքն, ժողովուրդը գնում է քվեարկում է, ուզում է իր ուզած ձևով իշխանություն ձևավորել, բայց որևէ մեկի դուրը դա կարող է չգալ, կարող է արտակարգ դրություն հայտարարել ընտրությունների քվերակության օրը լինելուց հետո, և ապա կարիք կլինի նոր ընտրությունների: Մենք ասում ենք, եթե արտակարգ դրությունը հայտարարվի մինչև քվեարկության օրը, կարելի է քննարկել և եթե ֆորսմաժոր է, կարելի է կասեցնել, բայց երբ քվեարկությունը տեղի է ունեցել, ու դա հաշվի չառնել, գնալ նոր ընտրության, դա անընդունելի է ժողովորդավարության առումով:

Մտավախությունը շատ հստակ է: Փորձելու են վերահսկել, այդ մարդիկ կառչած են այս աթոռներից: Դժբախտաբար, իշխանությունների սինդրոմը դա է՝ ամեն իշխանության թվում է, թե ինքը հավերժ է, բայց ամեն իշխանություն հեռացվում է յուրովի, հիմա նրանք էլ իրենց ձևով են հեռացվելու, այնպես չէ, որ կրկնվելու է նախորդներինը: Ամեն մեկը յուրովի հեռացվել է և հեռացվելու է, հիմա իրենց համար երաշխիքներ ստեղծելու խնդիր գոյություն ունի՝ երկարաձգել, հավերժացնել իրենց իշխանությունը»,- ասաց Ռուստամյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։ 

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ