Այս իշխանությունն ամեն ինչ արել է, որպեսզի մեր աշխարհաքաղաքական նշանակությունը պակասի։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ Խոսելով ԱՄՆ-ի կողմից հնչած հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ հայտարարություններից։
«Պարզ է, թե ինչու է տեղի ունենում միջնորդների ակտիվությունը, որովհետև այստեղ լուծվում է աշխարհաքաղաքական հարց։ Այս իշխանությունն ամեն ինչ արել է, որպեսզի մեր աշխարհաքաղաքական նշանակությունը պակասի։ Հայաստանը իր տարածքով, երբ ունեինք նաև Արցախի տարածքներ, 3 բանով էր հետաքրքիր աշխարհին՝ Արցախով, որը մենք կորցրեցինք, երկրորդը Սյունիքն է, որը այդ աշխարհաքաղաքական գիծն է կտրում՝ գտնվելով պանթուրանական շղթայի վրա, և մյուսը՝ ատոմակայանը։ Այս հարցերով ենք մենք հետաքրքիր աշխարհին։ Մենք կամաց-կամաց պակասացնում ենք մեր հաղթաթղթերը։ Արցախի հարցը դուրս է գալիս, ատոմակայանի հետ կապված տարբեր գերտերություններ փորձում են իրենց հսկողության տակ վերցնել։ Սյունիքի հարցն ա մնացել։
Այո, եթե Սյունիքը կորցրեցինք, այստեղ տեղի է ունենալու աշխարհաքաղաքական շահերի բախում, և այս առումով բոլորն ուզում են մասնակցություն ունենալ իրենց շահերից ելնելով՝ Հայաստանին օգտագործելով։ Այս պարագայում Հայաստանը դառնում է ոչ թե գործոն, այլ գործիք, սա է խնդիրը»,- եզրափակեց Արմեն Ռուստամյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը