Բոլորս էլ տղա ենք, կռիվ արել ենք, ուղղակի սրանք այն վատ տղաներից են, որոնք 10-12-ով մեկի վրա են հարձակվել։Այս մասին Ֆրանսիայի հրապարակում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը։
«Փոխարենը իմ աչքի առաջ քանի դեպք եղավ, երբ մոլորված ոստիկանը, որ հայտնվում էր քաղաքացիների մեջ, որ կարող էին շանսատակ անել, հրում էին, ասում՝ գնա ձերոնց մոտ, ի տարբերություն այն ոստիկանների, որ 10-ով մեկի վրա էին գալիս»,-վկայեց Գեղամ Մանուկյանը։
Ու պարոնայք ոստիկաններ, ասաց նա, ես օրենք չեմ խախտում՝ շանսատակ եմ անում օրենք խախտողներին։
«Պարոնայք բարձրաստիճան ոստիկաննե՛ր, կարծում եք՝ դո՞ւք եք ղեկավարում օպերացիան, ո՛չ, ՊՊԾ հրամանատար Սաքոն ի՞նչ գործ ուներ այգում․ անօրինական հրամանատար է, անօրինական հրաման է տվել, մենք էլ ունենք իրավունք որպես քաղաքացի բոլոր օրինական պատասխանները տալու»,-ասաց Գեղամ Մանուկյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը