11 11 2024

3 տասնյակից ավելի ՊՊԾ ծառայողներ բերել եք բիզնեսմենների ճաշկերույթին, որ ի՞նչ. Գեղամ Մանուկյան



 

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հարց ուղղեց Պետական պահպանության ծառայության պետի տեղակալ Գրիգորի Առաքելյանին. «Ինչքան փորձեցի օրենքում փնտրել, թե Պետական պահպանության ծառայությունը մասնավոր որևէ հավաքի անվտանգությունն ապահովո՞ւմ է, թե՞ ոչ, չգտա էդ կետը: Օրերս Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը 1 մլն դրամանոց ճաշկերույթ էր կազմակերպել: Հասկանալի է, ընտանիքի անդամ է, պետք է 1, 2, 10 ծառայող անվտանգությունն ապահովի, բայց մասնավոր բարեգործական կազմակերպության ճաշկերույթին 3 տասնյակից ավելի ՊՊԾ ծառայողների ներկայությունը ո՞ր օրենքով է ՀՀ-ում կանոնակարգվում»:

Գրիգորի Առաքելյանը պատասխանեց. «Անվտանգությունից ելնելով, ինչպես որ պահպանվում են պահպանվող սուբյեկտները, նրանց ընտանիքի անդամներն էլ: Իրավիճակը գնահատելով կարող է տարբեր քանակի հասնել անվտանգության աշխատակիցների թիվը»:

Գեղամ Մանուկյանն արձագանքեց. «Որևէ սերտ տրամաբանություն չեմ տեսնում, 3 տասնյակից ավելի ՊՊԾ ծառայողներ բերել եք բիզնեսմենների ճաշկերույթին, որ ի՞նչ, մեղք են էդ տղերքը»:

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ