14 11 2024

Հիշողություն, արմատ չունեցողին Այթմատովը կոչում էր մանկուրտ. Գեղամ Մանուկյան



Այս իշխանությունն անհավատալի տաղանդ ունի, հիմա պարզվում է, որ իրենց թիկնազորը և ՊՊԾ-ն շատացել է, եղած-չեղած մարդու հետևից մարդ են դնում, որովհետև ընդդիմությունն է մեղավոր, ընդդիմությունը ուզում է իրենց խփի, վախեցած են: Այս մասին Աժ-ում ունեցած ելույթի ժամանակ նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Անդրադառնալով Փաշինյանի ելույթին՝ Մանուկյանն ասաց. «Հիշողություն, արմատ չունեցողին Այթմատովը կոչում էր մանկուրտ»:

Ըստ Չինգիզ Այթմատովի «Եվ դարից երկար ձգվում է օրը» վեպի՝ մանկուրտը դա գերեվարված անձ է, որը բռնի կերպով վերածվել է անհոգի ստրուկի, լիովին ենթարկվում է տիրոջը և անցյալ կյանքից ոչինչ չի հիշում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ