05 11 2024

ՀՀ Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարությունը երկու ամսով հետաձգվեց



1990 թվականի օգոստոսի 23-ին, երբ  Հայաստանի Գերագույն խորհուրդը ընդունում էր Անկախության հռչակագիրը, հազարավոր մարդիկ, այդ թվում և ես, հրապարակում բերկրանքով էինք ընդունում: Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Կյանքում չէի մտածի, որ 24 տարի անց ի պաշտպանություն ՀՀ Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարությունը առաջարկելու ենք երկու ամսով հետաձգել, որովհետև ունենք տեղեկություններ, որ քաղաքական մեծամասնությունը  դեմ է քվեարկելու կամ ձեռնպահ է մնալու այս հայտարարության ընդունումից: Ի սիրույն ՀՀ-ի ծննդյան վկայականի՝ առաջարկում ենք երկու ամսով հետաձգել այս հայտարարության նախագծի քննարկումը»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ հանձնաժողովի նիստերի օրակարգում ընդգրկված հարցերից էր Հայաստանի անկախության մասին հռչակագրի անժամանցելի արդիականության մասին հարցը, որի հիմնական զեկուցողը Գեղամ Մանուկյանն էր:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ