28 05 2022

Հայ-թուրքական հարաբերությունները չի կարող լինել ցեղասպանության ուրացման հաշվին․ Իշխան Սաղաթելյան



«Մենք ձևակերպել ենք այն մինիմալ պահանջները, որոնք անհրաժեշտ են, որ ունենանք պետականություն և Արցախ․ սա վերջնական ջրբաժան է՝ ով դեմ է այդ փաստաթղթին, պետք է բացատրի ինչո՞ւ, ուրեմն ինքը կա՛մ այլ երկրի գործակալ է, կա՛մ սպասարկում է թշնամու շահերը։ Այլևս որևէ մեկը պետք է ոտատակ չընկնի՝ կա՛մ ժողովրդի հետ է, կա՛մ ժողովրդի դեմ»,- այս մասին Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

Նա նշեց, որ մինչև հունիսի 3-ը՝ ԱԺ արտահերթ նիստի օրը, որը պետք է քննարկի հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին ընդդիմության առաջարկած Հայտարարությունը, բոլոր ուժերը, ՀԿ-ները, մտավորականները, բուհերը, ակադեմիան, բոլոր պետական հաստատություները պետք է դիրքորոշում հայտնեն․ ով ուզում է ունենանք պետություն՝ այդ փաստաթղթին չի կարող դեմ լինել, այլ լուծումը Հայաստանի ու Արցախի կործանումն է, որը մենք չենք ընդունում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ