13 05 2022

Երկիրն անդունդ տանողները պետք է ամեն օր արժանանան դիմադրության․ Իշխան Սաղաթելյան



Ճանապարհներ, փողոցներ շրջափակելուց հետո նաև այսուհետ շրջափակելու ենք կառավարության շենքերը․ ավելի շատ լինենք՝ ավելի մեծ շենքեր ենք շրջափակելու։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժաանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

Նա նշեց, որ Հայաստանի, հայ ժողովրդի, Արցախի ճակատագիրը որոշելու է հայ ժողովուրդը՝ մեկ անգամ ևս հաստատելու է՝ Նիկոլը մանդատ չունի երկիրը նոր զիջումների տանելու։

«Հանրային լայն ժողովրդական ճնշումը իշխանություններին հեռացնելու միակ ճանապարհն է՝ այլ հեծանիվ հորինելու կարիք չունենք, այս պայքարը շարունակելու ենք և իշխանություններին հեռացնենք։ Հետևաբար, այս պայքարին պետք է մաս կազմեն բոլորը․ այսօր մենք այդ ընթացքի մեջ ենք»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ